Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

19 հուն 2021 10:59

Տեսանյութ.Ադրբեջանցիների փակ ծրարը հանձնել եմ Փաշինյանին. Արթուր Վանեցյանը՝ 5 մլրդ դոլար գործարքի մասին

«Հունիսի 20-ի գիշերը կապիտուլյանտը՝ մուրճը ձեռքին, մտնելու է լայվ ու կոչ անի փողոց դուրս գալ. չխաբվեք, ժողովո՛ւրդ, փողոց դուրս չգաք, էս մարդն արյուն է բերում»,- «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։


Նա խոստովանել է, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անհամաձայնություններ է ունեցել Փաշինյանի կողմից վարվող արտաքին ու ներքին քաղաքականության հետ։


«Ես մինչ իմ հրաժարականն առնվազն երեք անգամ հրաժարականի դիմում էի ներկայացրել։ Փորձել եմ մի քանի անգամ իրեն բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- նշել է Ա. Վանեցյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր