«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

28 հուն 2021 18:20

46,6 աստիճան` ըստ Ցելսիուսի. Կանադայում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Կանադայում արձանագրվել է երբևէ գրանցվված ամենաբարձր ջերամստիճանը, քանի որ երկրի արևմուտյան շրջանն ու խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան շրջանը հայտնվել են աննախադեպ ջերմային ալիքի տիրապետության տակ:

Ինչպես գրում է BBC News-ը, Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթոն քաղաքում կիրակի գրանցվել է 46,6 աստիճան տաքություն` ըստ Ցելսիուսի` գերազանցելով 84 տարվա ռեկորդը:  

Ջերմային ալիքի հետևանքով օդի ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանել ավելի քան 40 շրջանում: ԱՄՆ-ն և Կանադան նախազգուշացրել են քաղաքացիներին «վտանգավոր» ջերմային ֆոնի մասին, որը կարող է պահպանվել ողջ շաբաթվա ընթացքում:

Փորձագետները նշում են, որ կլիմայական փոփոխությունները կարող են ուղեցվել անոմալ եղանակային իրավիճակով, այդ թվում` բարձր ջերմային ալիքներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր