Տեսանյութ.Թուրքիայի ախորժակը բացվել է, պատերազմի վտանգը մեծանում է. Վարդան Ոսկանյան
Ցավոք, մենք որպես պետություն կորցրել ենք տարածաշրջանային խաղացողի մեր դերը, բայց հասկացանք , թե որքան կարևոր է այս տարածաշրջանը։ Մեզ տասնամյակներ շարունակ նաև արտաքին աշխարհից փորձում էին համոզել, որ սա աշխարհի մի խուլ անկյուն է, և այստեղի խնդիրները որևէ մեկին հետաքրքիր չեն, հիմա ստատուս քվոյի խախտումը, բերել է նրան, որ մեր տարածաշրջանը չափազանց հետաքրքիր է դարձել տարբեր խաղացողների համար, թե տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ խախտվել է բալանսը, և հարավկովկասյան տարածաշրջանում հայտնվել է Թուրքիան։
«Այո, Թուրքիան մինչ այս էլ կար, ի դեմս Ադրբեջանի, բայց հիմա թուրքերը լուրջ ախորժակ ունեն հարավկովկասյան տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ կլանելու։ Ասածիս վառ վկայությունը Վրաստանն է, Ադրբեջանը որի համակառավարիչն այսօր Էրդողանն է»,- ասել է իրանագետն ու ավելացրել։
Ըստ նրա՝ Շուշիի տխրահռչակ հռչակագրում ակներեւ է, թե ինչպիսի հեռագնա ծրագրեր ունի Թուրքիան, եւ ակնհայտ է որ մեր տարածաշրջանում թուրքական դիրքերի ամրապնդմանը միանշանակ դեմ են Իրանն ու ՌԴ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում։