Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

02 հուլ 2021 14:50

Պեսկովը՝ միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի սկսման մասին

ՌԴ նախագահի խոսնակը բացառում է մեծ պատերազմի հավանականությունը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԴ Առաջին ալիքին տված հարցազրույցում, մեկնաբանելով միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի հնարավորությունը, նշել է, որ մեծ պատերազմ ներկայումս հնարավոր չէ միջուկային պարիտետի պահպանման շնորհիվ: Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել միջուկային պարիտետը խախտելու փորձերից և ամերիկյան կողմից նախազգուշական հարված հասցնելու հնարավորությունից պաշտպանվելու համար:



Պեսկովի խոսքով, միջուկային պարիտետի նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ այդ մեխանիզմը կայունացնում է միջազգային հարաբերությունների ողջ ներկայիս համակարգը: «Մշտապես կան փորձեր՝ խախտել այդ միջուկային պարիտետը, և այստեղ Ռուսաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք երաշխավորում են միջուկային պարիտետի համակարգը»,- ասել է Պեսկովը: Վերջինս պարզաբանել է, որ խոսքն այնպիսի համակարգերի ընդունման մասին է, որոնք թույլ են տալիս պահպանել միջուկային հավասարությունը և ապահովագրվել ԱՄՆ-ից «կանխարգելիչ հարված» ստանալու հնարավորությունից:


«Կարծում եմ, որ ընդհանրապես պատերազմից կարիք չկա խոսել, քանի որ այն հնարավոր չէ»,- եզրափակել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր