Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

03 հուլ 2021 11:58

Ո՞վ է Փաշինյանից հայկական Ստալին քանդակում...Արցախը հանձնելը բխում է ԱՄՆ-ի շահերից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է


svpressa.ru-ն «Ո՞վ է Փաշինյանից հայկական Ստալին քանդակում, կամ ինչպես է Սպիտակ տունը խորամանկում Կրեմլին» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվան ինքն է կապույտ եզրաշերտով ափսեի վրա Վաշինգտոնին տալիս նախկին ԽՍՀՄ կովկասյան հանրապետությունները: «Հունիսի 24-ին, երբ սկսվեց նախարարների կաբինետի նիստը, Հայաստանի կառավարության արարողակարգի վարչության պետը անսովոր նախազգուշացում արեց. երբ վարչապետը ներս է մտնում, կառավարության անդամները պետք է ողջունեին նրան ոտքի կանգնած»,- գրել է Eurasianet- ի լրագրող Անի Մեժլումյանը:


Առաջին հայացքից դա, կարծես թե, ստանդարտ ընթացակարգ է. ամեն դեպքում, դա արվում է շատ երկրներում, և դրանով իսկ հարգանքի տուրք է մատուցվում պետության ղեկավարին: Բայց Նիկոլ Վովաևիչի դեպքում դա նշանակում է կտրուկ փոփոխություն: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, «այն ժամանակ թավիշ էր, հիմա պողպատ է»: Իրոք, Փաշինյանը, որը իշխանության է անցել 2018 թվականին՝ որպես իբր ժողովրդի մարդ, նախկինում երբեք չի հետևել նման ընթացակարգերի: Կա նաև ցուցադրական շտրիխ. իր հաղթանակից անմիջապես հետո հանրահավաքում նա խոստացել է, որ հաստատելու է «օրենքի դիկտատուրա»: Իսկ հետո նրան հանձնվել է «պողպատե մանդատ», ինչպես նաև սկսվել է PR արշավ առ այն, որ Նիկոլ Վովաևիչը ոչ միայն Հայաստանի վերընտրված ղեկավար է, այլ պողպատե մարդ է՝ գրեթե Ստալին: Եթե նախկինում Փաշինյանը դիրքավորվում էր որպես ժողովրդավար, որին ցանկացած լրագրող կարող էր հեշտությամբ մոտենալ և տալ հարցեր, ապա հիմա նա կտրուկ սահմանափակել է դա և ամենուր քայլում է միայն ուժեղ պաշտպանության ներքո: «Վերջին ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պարտված ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Փաշինյանը սկսել է «վհուկների որս»», - գրել է Մեժլումյանը:


Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է, որ ագրեսիվ փաշինյանականները ծեծի են ենթարկել Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանին: Նրան մեղադրել են ռուսամետ քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին սատարելու մեջ: ««Օրենքի դիկտատուրայի» մասին Փաշինյանի խոստումը այնքան էլ կապ չունի օրենքի հետ, - նշել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը,- նա նկատի ունի վրեժի բռնապետություն»: Ըստ 4news.am երևանյան պարբերականի, ընդդիմադիր բոլոր աշխատակիցները ստիպված են աշխատանքից ազատման դիմումներ գրել և նույնիսկ արտագաղթել երկրից: Փաստորեն, իրականացվում է ռուսամետ համարվող քաղաքական կուսակցությունների և շարժումների ջարդ: Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանն իրեն դիրքավորում է որպես Մոսկվայի դաշնակից, քաղաքական մաքրումը շատ է հիշեցնում Ուկրաինայում «մոսկալների» ջարդը: Հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին:


Մի կողմից՝ Վաշինգտոնը և Բրյուսելը, կարծես թե, հեռավորություն են պահպանում Երևանից, ասես ամեն կերպ ցուցադրում են անտարբերություն Քարերի երկրի հանդեպ: Բայց մյուս կողմից՝ ողջունում են Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի հանրապետությունների կապերի թուլացումը: Ընդհանրապես, Փաշինյանի իշխանության գալը չէր կարող տեղի ունենալ առանց խնամքով անցկացված PR արշավի, որի հետևում քեռի Սեմի ականջներն են երևում: svpressa.ru-ն արդեն գրել է Ռուսաստանի նկատմամբ, այսպես կոչված, ագրեսիայի ինդեքսի մասին (այսինքն, բացասական և չեզոք կոնտինգենտի թվային հարաբերակցությունը), որն աճում է հայկական լրատվամիջոցներում: Օրինակ՝ այս շաբաթ Lragir.am-ը գրել է. «Ռուսները թույլ չեն տա ընտրություններ Ղարաբաղում, և այն կվերածվի գլխատված գորշ գոտու»: 1in.am-ը նույնիսկ ավելի հեռուն է գնացել. «Հայաստանը միշտ Ռուսաստանի համար եղել է ոչ թե դաշնակից, այլ սակարկության առարկա»:


Այսինքն, Արցախը ադրբեջանցիներին է հանձնել ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը: Հետաքրքիր հարց է առաջանում. ինչո՞ւ Ռուսաստանում փող աշխատող մեծահարուստ հայերը չեն ֆինանսավորում Հայաստանի հակաամերիկյան լրատվամիջոցները: Կասկած չկա, որ այդ նպատակների համար գումարներ անպայման կգտնվեն: Իսկ յանկիները հասել են իրենց նպատակին: Բերենք մի պարզ օրինակ, որը Ռուսաստանում չի գովազդվում: Հայաստանի վարչապետի ներկայացուցիչը Մոսկվայում կայացած բանակցություններում բազմիցս մերժել է ռուս բանակցողների պահանջները և խնդրանքները Բաքվին ականադաշտերի քարտեզ տրամադրելու վերաբերյալ: Բայց երբ Վաշինգտոնն է միջնորդել, դուռը անմիջապես բացվել է: «Իհարկե, Բաքվում զարմացած են մնացել Հայաստանի իշխանությունների հերթական մետամորֆոզից, բայց դեմ չեն արտահայտվել, որ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ամերիկացիների միջոցով փոխանցել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները», - գրել է ադրբեջանական Haqqin թերթը:


Իրերն իրենց անուններով կոչելու համար Հայաստանը, կարծես թե, արդեն դարձել է ԱՄՆ-ի խամաճիկային պետությունը:Որքան էլ ցինիկ հնչի, Երևանի իրոք անկախ քաղաքական գործիչներից ոչ մեկը Ադրբեջանին չէր տա 100000 ականներով ականապատ դաշտերի քարտեզը, ինչը, ըստ Բաքվի, անիմաստ էր դարձնում Արցախում տարած հաղթանակը: Բանն այն է, որ Արցախը հանձնելը բխում է ԱՄՆ-ի շահերից: Վաշինգտոնի համար շատ ավելի կարևոր է Հայաստանին զրկել Ռուսաստանի աջակցությունից: Դառն է ընդունել այն փաստը, որ Մոսկվան Հարավային Կովկասում բացահայտ պարտվել է: Ինչ էլ ասեն Կրեմլի պրոպագանդիստները, Արևմուտքն է ղեկավարում վրացիներին, իսկ թուրքերը «եղբայրաբար» վերցրել են Ադրբեջանը: Եվ հիմա հայերը «պողպատե մարդու» ղեկավարությամբ փախչում են ամերիկացիների մոտ:


Դա պայմանավորված է նրանով, որ Կրեմլը չի ներգրավում սփյուռքին «ուղեղների լվացման» և ամերիկամետ ակտիվիստների դեմ պայքարի մեջ: Այսինքն ՝ նա չի անում այն, ինչ հիմա անում են ԱՄՆ-ի խամաճիկային ռեժիմները: Արտասահմանյան տիկնիկագործները Փաշինյանից անգամ հայկական Ստալին են քանդակում, որպեսզի նա տաք երկաթով ազատվի Ամերիկայի թշնամիներից: Պետք է խոստովանել, որ նրանք այդ հարցին շատ ստեղծագործ են մոտեցել:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր