Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

02 ապր 2024 16:13

Ռուս սահմանապահները խանգարո՞ւմ են Փաշինյանին. Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանա՞ն փոխարինել ռուսական ուժերին

Ռուս սահմանապահները խանգարո՞ւմ են Փաշինյանին. Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանա՞ն փոխարինել ռուսական ուժերինSvpressa.ru-ն «Ռուս սահմանապահները խանգարում են Փաշինյանին՝ գրկաբաց ընդունել թուրքերին» վերնագրով հոդվածում գրում է, որ հակառուսական տրամադրությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են 2024 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի ԱԱԾ-ի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Միաժամանակ, ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին խոսք չկա։

Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Մի՞թե սա հերթական ցուցադրական հակառուսական քայլ է, որը շարունակություն չի ունենա։ Իսկ գուցե կա այլ նպատա՞կ։ Եվ հետո, Ռուսաստանին ինչո՞ւ է հետաքրքրում՝ այնտեղ կան, թե չկան սահմանապահներ։ Ինչո՞ւ են, ընդհանրապես, 90-ականների սկզբին այնտեղ սահմանապահներ ուղարկել։ Ծածկելո՞ւ հայերի թիկունքը՝ պաշտպանելով Թուրքիայից։

«Դա ավելի շուտ արտացոլում էր ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հատուկ դերը հետխորհրդային տարածքում, երբ Մոսկվան մի շարք երկրներում պահպանեց որոշակի գործառույթներ, որոնք նախկինում իրականացնում էր միութենական կենտրոնը,- բացատրել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- որոշ նմանություններ կարելի է տեսնել ռուս սահմանապահների դերի մեջ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի պաշտպանության գործում մինչև 2005 թվականը։ 1990-ականներին նախկին ԽՍՀՄ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահների ներկայության հաստատման փաստարկներից մեկն էլ այն էր, որ հետխորհրդային պետությունների հետ Ռուսաստանի՝ անհրաժեշտ մակարդակով սահմանի ստեղծումը կպահանջեր լուրջ ծախսեր հենց Ռուսաստանի համար: Բացի այդ, դա, իհարկե, եղել է Հայաստանում Մոսկվայի ազդեցության գործիքներից մեկը»։

svpressa.ru.-30 տարվա ընթացքում նրանք արդեն պատրա՞ստ են իրենց պաշտպանել։ Թե՞ սահմանապահներին Ռուսաստան վերադարձնելու փորձը զուտ քաղաքական քայլ է, իսկ իրականում նրանց փոխարինող չկա։

-Կարելի է նշել, որ վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խումբը զեկույց է ներկայացրել, որում, մասնավորապես, խորհուրդ է տվել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության աշխատակիցներին՝ գործուղվել հայ սահմանապահների հետ համատեղ աշխատանքի սահմանային անցակետերում: Հասկանալի է, որ նման առաջարկը, ի թիվս այլ բաների, կապված է Հայաստանի վրա արևմտյան խաղացողների ազդեցությունն ուժեղացնելու և Երևանին սահմանային անվտանգության որոշ երաշխիքներ տալու ցանկության հետ։ Բայց անուղղակիորեն դա նաև արտացոլում է արևմտյան քաղաքական գործիչների այն ընկալումը, որ Հայաստանի սահմանները պաշտպանելու սեփական հնարավորություններն այս պահին կարող են բավարար չլինել։

svpressa.ru.-Հայաստանի համար իմաստ ունի՞ պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը։ Նրանք, կարծես թե, հաշտվել են...

-Նախկինում նկատվում էր լարվածության որոշակի նվազում Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Երևանը պատրաստ է այդ սահմանը բաց թողնել այնպես, ինչպես, օրինակ՝ ԵՄ երկրների միջև է։

svpressa.ru.-Մեզ համար ի՞նչ նշանակութուն ունի մեր ներկայությունը կամ Հայաստանի սահմաններից հեռանալը։

-Դա, ի թիվս այլ բաների, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գործոններից մեկն է։

svpressa.ru.-Կա՞ զգացողություն, որ Փաշինյանը միտումնավոր է մերկացնում սահմանը և ցանկանում է հակամարտություն հրահրել, որում Ռուսաստանը որևէ կերպ չի կարող օգնել, որպեսզի մեղադրի նրան ոչ պիտանի լինելու մեջ, հանի ռազմաբազան և դուրս գա ՀԱՊԿ-ից։ Կօգտվե՞ն, արդյոք, Բաքուն և Անկարան ստեղծված իրավիճակից։

-Ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերանայել «խաղի կանոնները» հօգուտ իրեն և ամրապնդել իր բանակցային դիրքերը Մոսկվայի հետ քաղաքական սակարկություններում։ Բայց դա չի նշանակում, որ նա կենտրոնացած է Ռուսաստանի հետ կապերի անհապաղ արմատական խզման վրա։ Նման մարտավարության դրսևորումներից է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունը, թե «մեծ կասկածներ» կան, որ ռուս սահմանապահները ակտիվորեն կգործեն Անկարայի և Երևանի միջև հիպոթետիկ հակամարտության դեպքում, բայց, միևնույն ժամանակ, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին խոսք չկա:

«Շատ դժվար է տրամաբանություն գտնել Հայաստանի իշխանությունների գործողություններում՝ ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, -նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,- զգացմունքներն ու զայրույթը ճնշել են այդ պետության հանրային քաղաքականությունը, և պատերազմում վերջին պարտությունը սառը ցնցուղի դեր չի խաղացել։ Ռուսաստանը լռել յայն միշտ էլ եղել է հայկական պետության երաշխավորը։ Թուրքիան Հյուսիսատլանտյան աշխարհի մի մասն է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի սահմանների պաշտպանությունը այդ կողմից ճնշումը կանխելու փորձ է։ Ավելին, Ադրբեջանը հայկական պետության կողմից բաժանված է երկու անկլավների, և եթե այդ պատնեշը վերանա, ապա Թուրքիան կարող է ելք ստանալ դեպի Կասպից ծով, իսկ հետո ավելի հեռու՝ Թուրանի գոտի մինչև Ղազախստան։

Իհարկե, Ռուսաստանի շահերից չի բխում ՆԱՏՕ-ի և իր ամբիցիաները չթաքցնող Թուրանական աշխարհի առաջնորդի մուտքը դեպի իր սահմանները: Բայց և Հայաստանին իր կամքին հակառակ պաշտպանելը չափազանց դժվար է։ Հայաստանը տարածաշրջանում ունի մեկ հետևողական դաշնակից, և դա Իրանն է, որի համար Ադրբեջանի հզորացումը մահվան պես մի բան է։ Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանա՞ն փոխարինել ռուսական ուժերին, որոնք արդեն ալերգիա են առաջացնում Հայաստանի ղեկավարության մոտ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր