Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

16 հուլ 2021 11:50

Վիրաբույժները տղամարդու քթից հեռացրել են հսկայական թարախային ուռուցք, որը հասել էր գլխի չափերի եւ տհաճ հոտ էր արձակում(ֆոտո)

ԱՄՆ Տեխաս նահանգում Ռոջեր անունով 60-ամյա տղամարդու քթից վիրաբույժները հեռացրել են հսկայական թարախային ուռուցք, որը հասել էր գլխի չափերի եւ տհաճ հոտ էր արձակում:

Ըստ The Daily Mail-ի՝ 11 տարի առաջ Ռոջերի քթի վրա փոքրիկ բշտիկ է սկսել աճել, որը, ի վերջո, վերածվել է մեծ ուռուցքի, որից հետո` երկու մեծ ռինոֆիմայի` հիվանդություն, որը սովորաբար ազդում է քթի վրա, ընդլայնվում են գեղձերը, որոնք մաշկի վրա յուղ են արտադրում:

Նորագոյացությունը խանգարում էր հիվանդին ազատ շնչել: Բացի այդ, դրանում կուտակված թարախը տհաճ հոտ էր արձակում՝ գրավելով ճանճերին: Ուռուցքը ծայրաստիճան բացասական ազդեցություն է ունեցել տղամարդու սոցիալական կյանքի վրա՝ չէր կարողանում նորմալ սնվել, շրջապատող մարդիկ վախենում էին նրանից, իսկ աշխատանքի տեղավորվելը գրեթե անհնար էր:

Ռոջերի քթի նորագոյացությունը հեռացվել է Dr Pimple Popper ռեալիթի շոուի ժամանակ: Բժիշկներ Ռայան Օսբորնը եւ Ջեյսոն Համիլթոնը ծառայությունն անվճար են մատուցել՝ բարեգործական հիմնադրամի միջոցով:

Վիրահատությունից հետո տղամարդը երկար ժամանակ ապաքինվել է: Նրա խոսքով՝ այժմ քիթը հիանալի տեսք ունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր