Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

26 հուլ 2021 12:40

Մեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, երկիրը չի կարողանա դիմակայել նոր փակմանը,  խիստ սահմանափակումները վնասակար կլինեն Վրաստանի տնտեսության համար: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

«Վերջին շրջանում շատ է խոսվում այն ​​մասին, թե արդյո՞ք պետք է կրկին փակել երկիրը և այլն: Ես ուզում եմ փաստել, որ մենք ընտրել ենք այլ ճանապարհ: Սա կառավարման ճանապարհն է: Մենք պետք է ամեն ինչ անենք համավարակը արդյունավետորեն կառավարելու համար: Մեր երկիրն այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը: Ոչ լոկդաունը, ոչ էլ այդ սահմանափակումները չեն արդարացվի, ավելին՝ դա վնասակար կլինի մեր երկրի տնտեսության համար: Դա կհանգեցնի լրացուցիչ մի քանի միլիարդ դոլար, կամ լարի վարկով վերցնելու անհրաժեշտության, որն այնուհետև կդառնա մեր քաղաքացիների վճարելունը: Հետևաբար, որ դա այլևս չկրկնվի, և մենք ստիպված չլինենք դա անել, մենք խնդրում ենք բոլորին պատվաստվել, ինչը անվտանգ է», - հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին ասել է, որ պատվաստումից հետո մահը բացառված է ու կրկին անգամ կոչ է արել  բոլորին պատվաստվել, պատվաստուկների վերաբերյալ լսել գիտնականներին, այլ ոչ թե «Ֆեյսբուքով» տարածված հազար ստին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր