Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»          Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուլ 2021 11:49

Պետք է բուլդոզերներով հիմնովին քանդվեն ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Նժդեհի հուշարձանները. Ռուս վերլուծաբան

Ռուսաստանցի ռազմական և քաղաքական վերլուծաբան, «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետք է քանդվեն Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանները:


«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում պետք է բուլդոզերներով հիմնովին քանդվեն Հիտլերի համագործակից Նժդեհի հուշարձանները` հիմնադրված հայ ազգայնականների կողմից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Կորոտչենկոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր