Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին          Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին       TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ. Հայաստանում Իրանի դեսպան    

29 հուլ 2021 12:11

Ադրբեջանը կանգ չի առնելու...Իսկ վախում ա Ադրբեջանը երկու բանից...

Մի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ։ Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո, նույնիսկ իր համար մեր կոմունիկացիաները բացելուց հետո, նույնիսկ Արցախի դեօկուպացիայի մտքից հրաժարվելուց հետո։
Որովհետև միակ բանը, ինչ կարող ա կանգնացնել Ադրբեջանին, դա վախն ա։ Իսկ վախում ա Ադրբեջանը երկու բանից՝ պինդ թիկունքով ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից ու սանկցիաներից։
Երկու վախի պատճառն էլ նեյտրալիզացված են, հետևաբար չկա որևէ մոտիվացիա, ինչու Ադրբեջանը պետք ա կանգ առնի։
Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր