Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

29 հուլ 2021 16:21

Կրեմլը՝ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին

Կրեմլն Ադրբեջանի և Թուրքիայի գործադիր իշխանություններից միավորված թյուրքական բանակ ստեղծելու ծրագրերի մասին որևէ հայտարարություն չի լսել: Այս մասին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք տեղյակ չենք գործադիր իշխանության, Թուրքիայի նախագահի կամ Ադրբեջանի նախագահի որևէ հայտարարության վերաբերյալ», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան անհանգստացած է Անկարայի և Բաքվի ՝ միասնական թյուրքական բանակ ստեղծելու հնարավորությունից:

«Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են երկկողմանի կապեր, սա նրանց ինքնիշխան գործն է, կարևոր է, որ դա ի վնաս տարածաշրջանի կայունության և կանխատեսելիության մթնոլորտի չլինի, այս առումով մենք կանոնավոր շփումներ ունենք ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ»,-նշել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թյուրքական միասնական բանակ ստեղծելու մասին: Որոշ ժամանակ անց անձամբ Շենթոփը և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել էին լուրը:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր