Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

30 հուլ 2021 13:22

Կրակի մեջ է ամբողջ միջերկրածովյան ափը.Ուկրաինան, որպես օգնություն, հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համար

Հուլիսի 30-ին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 2 հրշեջ ինքնաթիռ մեկնել է Թուրքիա՝ մարելու անտառային հրդեհները, որոնք բռնկվել են հուլիսի 28-ին Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում և տարածվել Ստամբուլի, Կայսերիի,  Քոջաելիի, Ադանայի, Ստամբուլի և Իզմիրի նահանգներում: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքը:

Նշվում է, որ Ուկրաինան ապահովման խմբով Ан-32П հրշեջ ինքնաթիռի երկու անձնակազմ է ուղարկել: Նրանք փորձառու մասնագետներ են, որոնք արդեն նման աշխատանքի փորձ ունեն լեռնային շրջաններում և նախկինում ներգրավված են եղել Մոնտենեգրոյում, Իսրայելում և Վրաստանում լայնածավալ հրդեհների մարման աշխատանքներում:

Հրդեհների ընդհանուր տարածքը Թուրքիայում կազմում է ավելի քան 1500 հա:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ թուրք հրշեջները տեղայնացրել են անտառային հրդեհների 63 օջախներից 42-ը:

Թուրքիայի Անթալիա քաղաքում և նրա շրջակայքում անտառային հրդեհների հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 180 մարդ տուժել է:
Թուրքիայում իսկապես թեժ զբոսաշրջային սեզոն է. երկրի հարավում ու հարավ–արևմուտքում ամբողջությամբ բռնկվել են անտառային հրդեհներ։

Կրակին մոտ գտնվող զբոսաշրջային բոլոր վայրերը փակվել են, մարդկանց տարհանել են, այդ թվում՝ նաև ռուս–թուրքական Աքքույու ԱԷԿ–ի շինարարության համար աշխատող անձնակազմը։

Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընն այս հրդեհներն անվանել է համապետական աղետ։ Զոհերի ու ավերածությունների թիվը գնալով ավելանում է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր