Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

30 հուլ 2021 16:58

Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին

Ռուսական Be-200 հրշեջ ինքնաթիռներն օգնում են թուրք հրշեջներին՝ մարել Անթալիայի նահանգի խոշոր անտառային հրդեհը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում:


Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև ցանկություն է հայտնել, որ «Թուրքիայի հարավում անտառային հրդեհը հնարավորինս շուտ մարվի և նվազագույն վնասներ պատճառի»:


Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիայում տեղի ունեցած անտառային հրդեհների մասին: Զելենսկին խոստացել է օգնել Թուրքիային լայնածավալ հրդեհների դեմ պայքարում:


«Ես անկեղծ ցավակցություն հայտնեցի իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին, լայնածավալ հրդեհների կապակցությամբ: Ուկրաինան Թուրքիային կտրամադրի անհրաժեշտ բոլոր օգնությունները: Մեր հրշեջ ինքնաթիռը վաղը  կթռչի Թուրքիա: Ուկրաինացի ժողովուրդը այս դժվարին պահին կլինի բարեկամ թուրք ժողովրդի հետ»,- գրել է Զելենսկին թվիթերյան էջում:


Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հինգշաբթի Twitter-ի իր էջում հայտնել է, որ թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում ինքն առաջարկել է Թուրքիային հրդեհների մարման հարցում օգնություն, եթե նա խնդրի այդ մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր