Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ոչնչացումը          Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին՝ չենք հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունը, չնայած ցուցադրական, Իրանի սահմանների մոտ       Ո՞վ է պատասխան տալու , 2 տարի շարունակ մարդկանց թալանել եք գերթանկ ՊՇՌ թեստերով, բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց է լինում    

04 օգոս 2021 17:18

Եթե Թուրքիայում փախստականների թիվը հասնի 20 տոկոսի, երկրի տնտեսությունը դրան դիմանալ չի կարող

Թուրքիայում մարդու իրավունքներով զբաղվող փաստաբան Ալի Դեմիր Գյուլերը ահազանգում է, որ չափից մեծ թվով փախստականներ ընդունող Թուրքիան սոցիալ-տնտեսական առումով  չի կարող դիմանլ դրան։

Եթե 2010 թվականին Թուրքիայում ընդհանուր առմամբ 25․000 փախստական կար, ապա 2011-ին այդ թիվը սկսեց աճել ներգաղթող սիրիացիների շնորհիվ։ 2015 թվականին Թուրքիայում ապաստանել է 1 միլիոն 800․000 սիրիացի փախստական, 2019 թվականին այդ թիվը հասել է 3 միլիոն 600․000-ի։ Այլ երկրներից եկած փաստականների թիվն էլ շուրջ 360․000 է։ Ստացվում է, որ ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում կա առնվազն 4 մլն ներգաղթյալ։ Եթե նրանց գումարենք նաև պաշտոնական հաշվարկներում չներառված անօրինական ներգաղթյալներին, կստացվի որ Թուրքիայում 5 մլն փախստական կա, ինչը ողջ աշխարհում ռեկորդային ցուցանիշ է։

Չնայած այս թվերին, ըստ թուրք փաստաբանի, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությոնը որևէ համակարգված քաղաքականություն այս հարցում չի վարում։

«Մարդու իրավունքները խախտման հարցում առաջատարը ԱԶԿ-ի իշխանությունն է։ Գերմանիան 843․000 սիրիացի է ընդունել։ Բայց Գերմանիան որոշակի քաղաքականություն ուներ։ Նա կրթեց այդ մարդկանց, ապաստան տվեց, աշխատանք տվեց։ Ներառեց նրանց իր տնտեսության մեջ։ Մինչդեռ Թուրքիան միանգամայն հակառակն արեց, այդ մարդկանց ուղարկեց 81 նահանգներ ու ոչինչ չտվեց նրանց», - նշում է Գյուլերը։

Նրա խոսքով՝ տնտեսությունից ու ազատություններից հետո Թուրքիայի երրորդ ամենամեծ խնդիրը փախստականների հարցն է, որն առաջիկայում լուրջ խոցելիություն կարող է առաջացնել։

Փաստաբանի գնահատմամբ, եթե 2021 թվականի սեպտեմբերի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն իրենց ուժերը դուրս բերեն Աֆղանստանից, այդ երկրից ևս փախստականների մեծ հոսք կառաջանա դեպի Թուրքիա։ Եվ եթե Թուրքիան, ինչպես սիրիացիների դեպքում, խոստանա նրանց էլ ժամանակավոր ապաստան տալ, այդ հոսքի մեծ մասշտաբների կհասնի։

«Թուրքիան էլ Հորդանանի պես կարող է վերածվել մի երկրի, որի բնակչության քսան տոկոսը փախստականներն են կազմում ու այդ փախստականի կարգավիճակը սերնդեսերունդ շարունակում է։ Թե տնտեսական, թե սոցիալական առումով Թուրքիան դրան դիմանալ չի կարող», - զգուշացնում է Գյուլերը։

Նրա խոսքով՝ այդ ամենի դեմ միակ լուծումը կարճաժամկետ հեռանկարում փաստականների հետդարձի մեխանիզմների մշակումն է՝ նրանց անվտանգությունն ու հիմնարար իրավունքները պաշտպանելու պայմանով։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում պետք է հատուկ քաղաքականություն մշակել, հիմնել միգրացիայի նախարարություն, վերանայել այս հարցով միջազգային պայմանագրերը։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր