Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 օգոս 2021 11:00

Գոյություն ունեցող պատվաստանյութերը «Դելտա» մանրէահիմքից չեն պաշտպանում, պտք է նոր պատվաստանյութ ստեղծել

Բրիտանացի գիտնականների եզրակացրել են, որ իրենց երկրում կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի արդյունավետությունը նվազել է «Դելտա» մանրէահիմքի տարածման պատճառով։ Նրանք կարծում են, որ պետք է նոր պատվաստանյութեր մշակել և պատվաստել անչափահասներին։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg գործակալությունը։
Եթե դեռ մեկ ամիս առաջ պատվաստանյութի արդյունավետությունը 64 տոկոս էր, ապա հիմա նվազել է մինչև 49 տոկոս։ Ըստ գիտնականների` Բրիտանիայում համավարակի երրորդ ալիքը պայմանավորված է հենց «Դելտայի» տարածմամբ, որը կորոնավիրուսի ամենավարակիչ տարատեսակն է։

Միաժամանակ նշվում է, որ կիրառվող դեղամիջոցները շարունակում են բավականին բարձր աստիճանի պաշտպանություն ապահովել։ Պատվաստված մարդիկ մոտ երեք անգամ հազվադեպ են վարակվում «Դելտայով»։ Բացի այդ, կորոնավիրուսով վարակվելու դեպքում նրանց մոտ զգալիորեն ավելի քիչ են ախտանշաններ ի հայտ գալիս։
Կորոնավիրուսի երրորդ ալիքի ժամանակ մեծ թվով երիտասարդ բրիտանացիներ են վարակվել՝ 5-24 տարեկան։ Դա խոսում է անչափահասների պատվաստման անհրաժեշտության մասին։ Գիտնականների կարծիքով՝ եթե 12-17 տարեկան դեռահասները պատվաստվեն, հնարավոր կլինի խուսափել հիվանդության աշնանային բռնկումից։

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի արտակարգ իրավիճակների հարցերով խորհրդականների կառավարական խումբը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կպահպանվի երկար տարիներ: Փորձագետների կարծիքով՝ պատվաստանյութի տված պաշտպանությունը ժամանակի ընթացքում կթուլանա, և մարդկանց նորից պատվաստելու կարիք կլինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր