Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 օգոս 2021 20:29

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում օգոստոսի 7-11-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 7-11-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օգոստոսի 7–ի գիշերը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր