Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 օգոս 2021 10:01

Նախկին իշխանության եզակի դրական ծրագրերից մեկը Նիկոլ Փաշինյանը չեղարկում է՝ կաթվածահար անելով մի ողջ ոլորտ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ կառավարության նիստին որոշում կայացվեց աստիճանաբար դադարեցնել Երևանում հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձը: Այս որոշման նախագիծը մի շարք դժգոհություններ է առաջացրել կառուցապատող ընկերությունների մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ: «Մենք բոլոր կառուցապատողներով մտահոգված ենք խորապես, որովհետև եթե կյանքի կոչվեց եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծը, ուրեմն կառուցապատումը, կոպիտ ասած, դատապարտված է դեգրադացիայի: Ինչու՞. որովհետև այս ծրագիրն այն խթանիչ լոկոմոտիվ շարժիչն է, որի շնորհիվ մարդիկ շահագրգռված տուն էին առնում»,- նկատեց Գուրգեն Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը համոզված է՝ եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այսինքն՝ եկամտահարկյի վերադարձը վերացվի, ապա կառուցապատողները շենքեր չեն կառուցի, որովհետև իրացնելու խնդիր կունենան: «Բոլոր կառուցապատողները լուրջ մտահոգության առաջ են կանգնած, թե ինչպես վարվեն, որ ամեն ինչ ճիշտ լինի, ամեն ինչ, որովհետև բոլորն էլ հիմա մտածում են՝ շարունակեն կառուցապատմամբ զբաղվել, թե ոչ, պահանջարկը, բնականաբար, կնվազի: Նոր պրոեկտներ չեն սկսի, սկսածը կավարտեն ու վերջ»,- լրացրեց կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահը:

Այսպիսով, նախկին իշխանության եզակի դրական ծրագրերից մեկը Նիկոլ Փաշինյանը չեղարկում է՝ կաթվածահար անելով մի ողջ ոլորտ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր