Անկարգություններ Անկարայում.հարձակվել են սիրիացիների վրա,կան տասնյակ կալանավորվածներ
![](https://gdb.rferl.org/32BC7131-041C-4AB6-BAA0-5B038630F101_cx0_cy3_cw0_w1023_r1_s.jpg)
Անկարայի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից 38-ը մինչ այդ դատված է եղել կողուպուտի, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։
Կալանավորվածներից ոմանք կալանքի տակ են վերցվել «սոցցանցերում ապատեղեկատվության փոխանակման» համար, տեղեկացրել են վարչությունում։
Չորեքշաբթի ամբոխը գրոհել է սիրիացիների տները եւ ձեռնարկությունները Անկարայի Ալթընդաղ բանվորական շրջանում, որտեղ երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք տղամարդ վիրավորվել էր տեղի թուրքերի եւ սիրիացիների միջեւ ծեծկռտուքի ժամանակ։ Երիտասարդներից մեկը՝ 18-ամյա Էմիրհան Յալչընը, երեքշաբթի մահացել է հիվանդանոցում, իսկ սիրիացի երկու քաղաքացի ձերբակալվել է Անկարայի դատարանի կողմից առաջին աստիճանի սպանության պատճառով։
Չորեքշաբթի գիշեր ոստիկանները փորձել են կանգնեցնել փողոց դուրս եկած հարյուրավոր մարդկանց։ Տեսանյութերից մեկում, որը նկարահանվել է անկարգությունների ժամանակ, երեւում է, թե ինչպես է սպաներից մեկն ուղղորդում ամբոխին եւ խորհուրդ տալիս, թե ինչպես վարվեն։