Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար    

18 օգոս 2021 14:19

Ըստ Գորբաչովի՝ ովքեր են պատասխանատու ԽՍՀՄ փլուզման համար

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Խորհրդային Միության փլուզման պատասխանատուները 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչներն են, ինչպես նաև նրանք, ովքեր ստորագրել են Բելովեժյան համաձայնագրերը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում:


Նրա խոսքով՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչները պնդում էին, որ փորձել են պահպանել երկիրը, սակայն նրանց գործողությունների հետևանքները Գորբաչովն անվանել է աղետալի:


Նա նաև հավելել է, որ մի անգամ չէ, որ հայտնել է իր կարծիքը 1991 թվականի իրադարձությունների մասին: Նա հիշեցրել է, որ հրաժարվում էր ստորագրել հեղաշրջման փորձի կազմակերպիչների պահանջները, որոնք, «մեկուսացնելով իրեն Ֆորոսում և կտրելով արտաքին կապի բոլոր միջոցները», իրենց ներկայացուցիչներին էին ուղարկել իր մոտ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր