Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

24 օգոս 2021 16:17

Տեսանյութ.Արծվիկ Մինասյանին մարմնական վնասվածք են հասցրել, շապիկը պատռել․Արթուր Խաչատրյան

Ազգային ժողովում քիչ առաջ սկսված իրարանցումը վերածվեց հրմշտոցի, ապա՝ ծեծկռտուքի նիստերի դահլիճ մտած մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ծեծկռտուքի կիզակետում հայտնվում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Տեսանյութում անվտանգության աշխատակիցներից մեկը մեջքից «գրկած է» Արծվիկ Մինասյանին, նա անվտանգության մի քանի աշխատակիցների հետ քաշքշուկի, հրմշտոցի մեջ է հայտնվում, ինչի հետևանքով նրա վերնաշապիկը գրեթե «հագից դուրս է գալիս»։ Մինասյանի ու անվտանգության աշխատակիցներին փորձում է բաժանել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Երբ անվտանգության աշխատակիցը մի կողմ է տանում Մինասյանին, երևում է, որ նրա վերնաշապիկը պատռված է։ Նշենք, որ քիչ առաջ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Մինասյանը մարմնական վնասվածք է ստացել և արժե, որ դատաբժշկական փորձաքննություն անցնի։ Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ոստիկանություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր