Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 օգոս 2021 14:16

Թալիբները մնացել են նույն թալիբները.Թուրք կանայք` ի պաշտպանություն աֆղանստանցի կանանց

‘’Կանայք պիտի ապրեն աշխարհիկ հասարակություններում’’: Այսպիսի պաստառներով են թուրք կանայք ցույց անցկացնում Աֆղանստանի հյուպատոսարանի առջեւ , իրենց համերաշխությունն արտահայտելով աֆղանստանցի կանանց:


Նրանց խոսքերով, Աֆղանստանում կանայք այսօր կանգնած են մի նոր մարտահրավերի առջեւ, ինչի դեմ պայքարում են թուրք կանայք Թուրքիայում: Բանախոսները նաև դատապարտում էին Թուրքիայի նախագահ Էրդողանին ՝ «Թալիբան» շարժման հետ հանդիպելու հարցում հետաքրքրություն հայտնելու համար:


‘’Թալիբները մնացել են նույն թալիբները, ինչպիսին էին սրանից քսան տարի առաջ, սակայն Աֆղանստանի կանայք այլեւս նույն կանայք չեն, ինչպիսին էին քսան տարի առաջ’’, հայտարարում էին թուրք ցուցարար կանայք, որոնց խոսքերով, կանանց դիմադրությունը չի ունենում սահմաններ, եւ որ իրենք աջակցելու են աֆղանստանցի կանանց իրենց պայքարում:


‘’Թող մեր այս ձայնը լսելի դառնա Աֆղանստանում, որպեսզի աֆղանստանցի կանայք իմանան, որ իրենք երբեք միայնակ չեն մնալու այս դժվարին օրերին’’, ասում էին ելույթ ունեցողները:


Թալիբանը հայտարարել է, որ իրենց իշխանության օրոք կանայք իրավունքներ ունենաելու են, սակայն` համապատասխան իսլամական շարիաթի օրենքների եւ կարող են սովորել ու աշխատել հենց այդ օրենքների շրջանակներում:


Սակայն շատերն են հավատացած, որ նույնիսկ այդ սահմանափակ իրավունքներն են կանանցից խլելու, երբ Թալիբանը վերջնականապես հաստատի իր լիակատար իշխանությունն այստեղ:
amerikayidzayn.



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր