Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

27 օգոս 2021 10:01

Ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի.Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին.«Հրապարակ»

Որտե՞ղ են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է, հող չի հանձնվել թշնամուն։ Ինչո՞ւ Սյունիքում չեն եւ զորավիգ չեն բլոկադայի մեջ հայտնված բնակիչներին: Մինչ ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ պոպուլիստական հայտարարություններ կանեն եւ կատարվածի մեղքը կբարդեն նախկինների վրա, Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին: Եվ հարց է, թե ճանապարհը բացվելուց հետո քանի մարդ է մնալու ապրելու զինաթափված ու հայաթափված գյուղերում:


Երեկոյան լուր ստացանք, որ ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի, որոնք համարձակվել են խախտել ՀՀ սահմանը եւ փակել միջպետական ճանապարհը, որն իրենց հսկողության տակ է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր