Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 հուլ 2021 10:31

Սուրիկ Խաչատրյանի որդին կրակել է Սյունիքի մարզպետի որդու վրա.նոր տեղեկություններ «Հրապարակ»

Գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Լրատվամիջոցի տեղեկություններով ՝ կան զոհեր:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

shamshyan.com-ն էլ հայտնում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գորիսի Ակսել Բակունցի արձանի մոտ։ Դրան մասնակցել են մի քանի տղամարդիկ, վիրավորում են ստացել երկուսը՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենի ընկեր Հովհաննես Վարդանյանը և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդի Մելիքսեթ Բարսեղյանը։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը)։
***
Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա: Թեպետ երկու կողմի հետ մեզ կապվել չհաջողվեց, բայց մեր ունեցած նոր տեղեկություններով նախկին եւ ներկա մարզպետների որդիները միայնակ չեն եղել «ռազբորկայի» վայրում՝ Գորիսի Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածքում։ Ավելին` նրանք  փոխհրաձգությունից  չեն էլ տուժել, տուժել են այլ անձիք, որոնց գիշերը տեղափոխել են հիվանդանոց, իսկ  նրանցից մեկին հասցրել են  Երևան:

Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Մելիքսեթ Պողոսյանի  որդու մտերիմն է, մյուսը՝ Տիգրան Խաչատրյանի մորեղբոր որդին, որի վիճակն առավել ծանր է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանությունը քաղաքական հողի վրա է ծավալվել :Նախկին  մարզպետի որդուն ափերից հանել է ներկայիս իշխանության պահվածքը, իր  մտերիմների նկատմամբ հալածանքներ սկսելու գործելաոճը:
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով՝ կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է իր ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։ Վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի ազգականը և Կարենի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր