Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է          Փետրվարի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին    

27 օգոս 2021 14:15

Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ

Իշխանությունը համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա մասնավորապես նշել է․

«Արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ համակերպվել է Գորիս-Կապան մայրուղու կորստի հետ և որևէ իրական քայլ այն Հայաստանի վերահսկողության տակ վերցնելու համար չի անելու (ինչպես դա եղել է Սև լճի, Կութ գյուղի պարագայում):

Վստահ կարելի է պնդել նաև, որ Ադրբեջանը խորացնելու է իր ներկայությունը Սյունիքում` վերցնելով նոր ենթակառուցվածքներ ու տարածքներ, քանի որ համոզվել է, որ որևէ դիմադրության հայկական կողմից այն չի հանդիպում և չի հանդիպելու:

Դեռ փետրվարին մեր գնահատմամբ` այս իշխանության մնալու պարագայում Սյունիքի թյուրքացումը կտևեր 5-7 տարի: Մենք սխալվել ենք. Սյունիքի նվաճումը կլինի շատ ավելի արագ:

Ինչ անել հարցի պատասխանը շատ պարզ է. հեռացնել դե ֆակտո թուրքամետների կառավարությանը»,- ասված է գրառման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր