Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել          ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

01 սեպ 2021 11:47

Ադրբեջանցիները քանդել են հին հայկական Մակուն կամուրջը և փորձում են փոխել գետի հունը

Ադրբեջանցիները քանդել են Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող Մակուն կամուրջն ու փորձում են փոխել գետի հունը։
Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)` որպես ապացույց հրապարակելով արբանյակային լուսանկարները։

Կազմակերպության Twitter–ի էջում նշվում է, որ, դիտարկման համաձայն, կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։
Այդ ժամանակահատվածում Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը քանդվել է գետի հունը փոխելու ու ճանապարհաշինական– ինժեներական աշխատանքների ընթացքում: Փոքր կառույցը արբանյակային պատկերներում դժվար է տեսնել ծառի ծածկույթի պատճառով, սակայն CHW- ի աղբյուրները հաստատել են դրա գտնվելու վայրը»,– նշված է կազմակերպության գրառման մեջ։
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը նաև հայտնում է, որ կամուրջը կառուցվել էր 1890 թվականին` կոպիտ սրբատաշ քարերով, Իշխանագետ գետի մի փոքր վտակի վրա:

«Կամրջի ճակատային հատվածում տեղադրված էր է հայերեն մակագրություն « Ի հիշատակ Ղազար Հարություն Բեջանիանց»: Ցուցանակը ժամանակի ընթացքում ընկել էր, իսկ 2009թ–ին հայտնաբերվել  հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից ու տեղափոխվել  Մեծ Թաղեր գյուղի թանգարան»,– արձանագրում է CHW-ը։

Կազմակերպությունը նաև հայտնում է, որ 2020 թվականի պատերազմից հետո դրա գտնվելու վայրն ու վիճակն անհայտ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր