Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

03 սեպ 2021 13:02

Մենք դրական ազդակներ ենք արձանագրել Հայաստանի և Թուրքիայի միջև, մենք պատրաստ ենք օժանդակել 2 երկրների միջև հարաբերությունների բարելավմանը

Մենք դրական ազդակներ ենք արձանագրել Հայաստանի և Թուրքիայի միջև: Մենք միշտ հանդես ենք եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման օգտին: Ռուսաստանը անմիջականորեն միջնորդի արդյունավետ դեր է խաղացել երկու երկրների միջև, մասնավորապես՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ, որոնք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային կարգավորում՝ առանց նախապայմանների, բայց, ցավոք, նախաձեռնությունները կողմերը չկատարեցին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:


«Ռուսաստանն այժմ պատրաստ է նպաստել երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա: Մենք ելնում ենք նրանից, որ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման համատեքստում, դա կաշխատեր տարածաշրջանում խաղաղության և կայունության բարգավաճման օգտին»,– նշել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր