Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ, այն պատրանքի ու պատասխանատվության մեջ է          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին       Բախվել են «Hyundai» ու «BMW», վիրավnր կա, ՊՆ ծառայողը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել    

04 սեպ 2021 11:42

Հայ նախկին պաշտոնյային օգնել է փախչել Հայաստանից. ՀՀ պահանջով Սերբիայում մակեդոնացի դիվանագետ է ձերբակալվել

Սերբիայում ձերբակալել են Հայաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարված  մակեդոնացի դիվանագետի։ Տեղեկությունը հայտնում է տեղական Аlsat կայքը։


Ձերբակալության փաստը հաստատել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ ձերբակալվածը Միլե Միլենսկոսին է` Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը Սերբիայում։ Նա ձերբակալվել է Սերբիայից դեպի Հյուսիսային Մակեդոնիա սահմանային անցակետը հատելու պահին։
Ըստ սերբիական աղբյուրի` Միլենկոսկին ձերբակալվել է այն բանի համար, որ կասկածվում է 2018թ–ին հայաստանցի նախկին պաշտոնյայի Հայաստանից փախուստը կազմակերպելու մեջ։ Միլենկոսկիու և մակեդոնացի երկու այլ դիվանագետների օգնությամբ պաշտոնյան, որի անունը չի բացահայտվում, մասնավոր ինքնաթիռով ու դիվանագիտական ուղիներով կարողացել է լքել Հայաստանը:


Սերբիայի ԱԳՆ -ն դիվանագետի ձերբակալության մասին պաշտոնապես տեղեկացրել է Բելգրադում Մակեդոնիայի դեսպանատանը:


«Սերբիայի իրավասու դատարանն արտահանձնման նպատակով ձերբակալման որոշում է կայացրել` միջազգային ձերբակալության օրդերի հիման վրա և արտասահմանյան մասնավոր ուղևորության ընթացքում կատարած հանցագործության մեղադրանքի հիմքով», - հայտարարել է Սերբիայի ԱԳՆ -ն:


Նույն աղբյուրի հավաստմամբ` հայ պաշտոնյան իր հայրենիքում մեղադրվում է խոշոր չափերի հափշտակության մեջ։


Ըստ ԱԳՆ –ի` ձերբակալված դիվանագետի հետ աշխատանքային հարաբերությունները սառեցվել են, մինչև գործի պարզաբանումը:














Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր