Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

08 սեպ 2021 12:40

Բժիշկներն են նաև բռնություն գործադրել,ռազմագերու մարմնին եռացող ջուր են լցրել, հետո ծեծի ենթարկել. Զինծառայողը քայլել չի կարողացել 21 օրից ավելի

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն։ 


Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ի՞նչ պայմաններում են պահվել գերիները Բաքվում։


«Հաճախ եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել հատուկ ջեռուցիչ մարտկոցներին և այդպես էլ ենթարկելով բռնության, զրկել են սնունդից»։


Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողների նկատմամբ, ովքեր մասնակցել են առաջին և 2016 թվականի արցախյան պատերազմին։ Խոշտանգումների միջոցով ստիպել են նման տեղեկություն ստանալ ու դրա հիման վրա նման վերաբերմունքի արժանացրել։


«Դեպքերից մեկում արդեն վերադարձած 20-ամյա զինծառայողին հագցրել են կանացի հագուստ, ենթարկել նվաստացման, դա ձայնագրել են, հետո ստիպել ադրբեջանական իշխանություններին գովերգող բառեր ասել։ Ընդ որում բոլոր խոշտանգումների դեպքում՝ առանց բացառության, զինվորները, հատուկ ծառայության աշխատողները ոգեշնչված են եղել, օգտագործել են բառեր, ինչ ադրբեջանական իշխանությունները՝ իրենց պաշտոնական քաղաքականության մեջ»։


Եղել են դեպքեր, երբ գերեվարված անձանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձինք ներգրավելով։ Օրինակ՝ հիվանդանոցներում։


«Երբ տարել են հանրային հիվանդանոց՝ բժշկական հետազոտության, հատուկ ծառայողը, կանգնած լինելով ռազմագերու կողքը, անցնող դառնողները՝ կլինեն դրանք պացիենտներ, բուժաշխատողներ, թքել են ռազամգերու վրա, ծեծել են, բռնություն գործադրել, նվաստացրել, ծաղրել։ Նույնիսկ եղել է դեպք, երբ նույն սենյակում պառկած լինելով՝ կողքը լինելով ադրբեջանցի զինծառայող, նա էլ իր հերթին նորից նվաստացրել է զինծառայողներին»։


Արման Թաթոյանը նշեց, որ հիվանդանոցներում գերեվարված անձանց բուժօգնություն տրամադրելուց անգամ եղել է խտրականություն։ Եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել։


«Բժիշկը բռնություն է գործադրել, հարվածել է մեր ռազմագերուն։ Կոչումով բարձր զինվորական է մոտեցել, հրահանգել է դադարեցնել, բայց որևէ բժշկական օգնություն դրա հետ կապված չեն ցուցաբերել»։


Առավել են եղել դաժանությունները այն զինծառայողների կողմից, որոնք կոչումով ցածր են եղել։


«Մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել մարմնի վրա, այրվածքներ են առաջացրել, դրանից հետո ծեծի են ենթարկվել ու քայլել չի կարողացել 21 օրից ավելի։ Դրանից հետո միայն օգնություն է ստացել»։


Խոշտանգումները ուղեկցվել են հայհոյանքներով, ծաղրանքով, արժանապատվությունը նվաստացնելով։ Եղել է անգամ դեպք, որ չեն թողել դուրս գալ խցից՝ զուգարան գնալու կամ լվացվելու համար։ Ոտնահարվել են նաև կրոնական իրավունքները։ Հայ ռազմագերիներից հավաքվել են բոլոր խաչերը, դրանք ոչնչացրել, սակայն տարել են եկեղեցի ու լրագրողների առաջ ստիպել խոսել, թե իրենց լավ են վերաբերվել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր