Տեսանյութ.Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում          Քարվաճառում ճանապարհ սարքելիս Ժայռաբեկորները թափվել են ադրբեջանցի էքսկավատորի վրա, որն էլ տեղում մահացել է       Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր    

08 սեպ 2021 14:05

Ինչ է սպասվում չպատվաստված աշխատողներին, թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի

Եթե 5–6 ամիս առաջ ունեինք 10 տոկոս քաղաքացիներ, որոնք կողմ էին պատվաստմանը, այդ ցուցանիշը այսօր 40 տոկոսից բարձր է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պատվաստման գործընթացին:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, թե Առողջապահության նախարարը ներքին շրջանառության մեջ է դրել ԲԿ-ներին ուղղված գրություն, որպեսզի նրանք պետբյուջեում գումարը սպառվելու պատճառով ժամանակավորապես դադարեցնեն պետպատվերի սպասարկումը, նախարարը պատասխանեց․«Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։ Եվ, իհարկե, ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային պայմանագրային գումարների սահմանում, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, մենք հստակ կանխատեսում պետք է ունենանք և դիսցիպլին՝ բյուջետային միջոցները իրացնելու համար», - ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ից գործող նոր կարգին, ըստ որի աշխատողը կամ պետք է պատվաստվի, կամ 14 օրը մեկ հանձնի ՊՇՌ թեստ, նա ասաց, որ ցանկացած կանոնի խախտման հետ կապված կան հետևանքներ։ «Համաձայն դրա՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ, հակառակ դեպքում աշխատակիցները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք պետք է ներկայացնեն»,–ասաց նա և նշեց, որ չներկայացնելու դեպքում աշխատակիցների մուտքը գործատուները կարող են արգելել:

«Թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի։ Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը», - ասաց նա և նշեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր