Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

09 սեպ 2021 12:15

24 միլիոն դրամ փող որպես փոխհատուցում.12 գորիսեցու մեղադրանք է առաջադրվել Փաշինյանի մեքենային ձվերով խփելու համար

Գորիսի 12 բնակիչների մեղադրանք է առաջդրվել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցելության օրը նրա մեքենային ձվերով խփելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը։


«Առավոտվանից մեղադրանքներ են ներկայացվում Գորիսի բնակիչներին, որոնց ես եմ պաշտպանում։ Այսօր 12 հոգու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբր Նիկոլ Փաշինյանի Գորիս կատարած այցի ժամանակ նրանք հարվածել են վարչապետի մեքենային։ Վաղը ևս ութ հոգու պետք է մեղադրանք առաջադրեն։ Ստացվում է 20 հոգի, և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ որպես իբրև թե կազմակերպիչն է և ինքն է ձևերը բերել»,-նշեց նա։


Պաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի զրահապատ մեքենային ձևով խփելու համար փորձագետի եզրակացության մեջ նշում է, որ հասցվել է 24 միլիոն դրամի վնաս։


«24 միլիոն դրամ փող են պահանջում որպես փոխհատուցում։ Իհարկե, իմ պաշտպանյալները ձևով չեն խփել մեքենաներին, բայց եթե անգամ նման բան է եղել, անհասկանալի է, թե ոնց կարող է պատճառվել այս չափի վնաս։ Ի միջի այլոց, մեղադրյալներից մեկն ասում է, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, նրա հետ ծանոթ է եղել դեռ 2008 թվականից, և որ այցելության օրը, տեսնելով մեքենան, վանկարկել է «վարչապետ», բայց, փաստորեն, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել»,-ասաց Արմեն Մելքոնյանը։


Արմեն Մելքոնյանը հավելեց, որ մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։ Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր