Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

13 սեպ 2021 13:49

Ռուս խաղաղապահներին ուզում են «նեղել».կրկին Լաչինի միջանցքը հսկողության տակ վերցնելու հարցն է քննարկվում

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում «նեղել» ռուս խաղաղապահներին:

Նրա խոսքով ՝ առաջին հերթին Ադրբեջանը պետք է հսկողության տակ վերցնի Բերձորը՝ Լաչինի միջանցքը։

«Խաղաղապահների խնդիրը Ղարաբաղում քաղաքացիական անձանց անվտանգության ապահովումն է։ Բայց չէ՞ որ նրանց ոչ ոք չի դիպչում, նրանց վրա չեն կրակում։ Խաղաղապահներին պետք է ասել, որ նրանք իրավիճակի վերահսկողությունն իրականացնեն իրենց դիրքերից, իսկ մեր սահմանները մենք կպաշտպանենք ինքներս»,- ասել է նախկին արտգործնախարարը։

Նշենք, որ այժմ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները։ Հաջողության դեպքում Ադրբեջանը կփորձի արգելել հայկական բեռնատարների տեղաշարժը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր