Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

14 սեպ 2021 14:18

Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը

Ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի մեկնաբանություններում կատարել է վիրավորանք պարունակող գրառում:


ՀՀ Ոստիկանությունից   փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվում:


Նշենք, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրավորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտել օգոստոսի 30-ին։


Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվելու է տուգանքով` 100-500 հազար դրամի չափով:


Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝


1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,


2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվելու է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։


Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր