Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

22 սեպ 2021 11:17

Լյուքս դասի ավտոշարասյուն և 35․000 դոլարանոց ժամացույց .էրդողանին ու կնոջը մեղադրում են չափազանց ճոխ ու շվայտ կյանքով ապրելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը, շքեղության ու անհարկի ծախսերի համար կրկին հայտնվել են քննադատությունների թիրախում։ Մասնավորապես, Նյու Յորք այցի ընթացքում Էրդողանի ավտոշարասյունը ներառել է տասնյակ շքեղ մեքենաներ, որը բնորոշ է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանն ու նախագահի չափից դուրս մեծ ծախսերին, գրում է Duvar-ը։ Նախօրեին Էրդողանին Նյու Յորքում նկատել են ավտոշարասյամբ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենաներով, ավտոբուսներով և շտապօգնության մեքենայով։ Այս ամենը քննարկումների ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։ Էրդողանը հաճախ է երթևեկում շքեղ ավտոշարասյուներով, որոնք, ինչպես ենթադրվում է, արտացոլում է նրա կառավարությանը բնորոշ անիմաստ ծախսերը։ Նշվում է, որ 2021 թվականի ֆինանսական տարում նման ծախսերի համար հատկացվել է 9․8 մլրդ լիրա, սակայն օգոստոսին վերջի տվյալներով՝ ծախսերը հասել են 83 մլրդ լիրայի սահմանը։ Բացի այդ, քննադատությունների կենտրոնում է հայտնվել նաև Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը։ Մասնավորապես, IYİ՝ «Լավ» կուսակցության փոխնախագահ Ահմեդ Էրոզանը պնդում է, որ Էմինե Էրդողանը նախորդ՝ Եթովպիա կատարած այցի ժամանակ կրել է առնվազն 30․000 եվրո (շուրջ 35․000 դոլար) արժողությամբ ժամացույց: Էրոզանը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ տարածվել է լուսանկար, որում Էմինե Էրդողանը կրում է այդ ժամացույցը՝ փորձելով գովազդել իր նոր գիրքը՝ «Իմ ճանապարհորդությունը Աֆրիկա»։ Պատգամավորը նշում է, որ ժամացույցը Chopard’s Happy Diamonds շքեղ ապրանքանիշի շարքից է: «Chopard Happy Diamonds ձեռքի ժամացույցը ներդաշնակ է Աֆրիկայի աղքատությանը: Եթե նրա ձեռքի ժամացույցը կեղծ չէ, ապա դրա գինը սկսվում է 30․000 եվրոյից», -թվիթերյան իր էջում գրել է Էրոզանը: Թուրքիայի առաջին տիկինն Աֆրիկա ճանապարհորդությունների մասին իր գիրքն առաջին անգամ ներկայացրել է սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում բացված «Թուրքական տանը»։ Չնայած Էմինե Էրդողանը պնդում է, որ ապրում է հասարակ կյանքով ու մահմեդական արժեքներով, հայտնի է իր բավական թանկարժեք հագուկապով։ 2019 թվականին էլ նա նման քննադատությունների թիրախում էր հայտնվել՝ ամուսնու հետ Ճապոնիա կատարած այցի ժամանակ 50․000 դոլար արժողությամբ Hermes պայուսակ կրելու համար։ Ի դեպ, Թուրքիայի նախագահն իր հերթին Նյու Յորքում ներկայացրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր