Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 սեպ 2021 15:18

ՀՀ հետ սահմանները բացելու թուրքական նախապայմանների կատարումից հետո ակնհայտ է, որ ռուսական ազդեցությունը կթուլանա տարածաշրջանում

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ռուս–թուրքական հարաբերությունների վերջին սրացման և Հայաստանի հետ հարաբերություններում պաշտոնական Անկարայի նախապայմանների մասին։
Որքան էլ Թուրքիան և Ռուսաստանը առևտրատնտեսական ոլորտում համագործակցում են, այնուհանդերձ քաղաքական առումով երկու երկրները հակադիր բևեռներում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը` անդրադառնալով Ղրիմի ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Աշխարհի մի շարք վայրերում, մասնավորապես Սիրիայում, ինչու չէ նաև Լիբիայում և այլ երկրներում ռուս-թուրքականհարաբերություններըհակադրվումենմիմյանց։ Ուկրաինան ևս բացառություն չէ, հետևաբար Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը տեղավորվում է ՆԱՏՕ-Ռուսաստանհակադրությանհամատեքստում»,- ասաց նա։
Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի մաս ճանաչելու մասին, որին (ինչպես նաև այս հայտարարությանը) Ռուսաստանը մինչ այս պահն արձագանքում է դիվանագիտական խողովակներով։
Խուդավերդյանի խոսքով` պաշտոնական Անկարան այսօրինակ հռետորաբանությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
Հայաստանի հետ սահմանները բացելու թուրքական նախապայմանները ևս նույն տրամաբանության մեջ են տեղավորվում։ Թուրքիան 30 տարի առաջ էլ դրա դիմաց պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս և հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից։


«Այս նախապայմանները փաստացի արևմտյան նախապայմաններ են, քանզի նման նախապայմանների կատարումից հետո ակնհայտ է, որ ռուսական ազդեցությունը ևս կթուլանա տարածաշրջանում։ Հետևաբար, այս նախապայմանները նաև Արևմուտքի նախապայմաններն են, և սա է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում»,- նշեց թուրքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր