Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

25 սեպ 2021 11:46

Տեսանյութ.2 դեղաչափ պատվաստվելուց հետո քաղաքացին վարակվել ու մահացել է կորոնավիրուսից, ո՞ւմ հավատալ

Սեպտեմբերի 17-ին կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:

Վերջինս հիշեցրել է Փաշինյանի՝ կառավարության սետեմբերի 24-ի նիստում հնչեցրած խոսքը, թե «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»:

Զորաբյանը նշել է, որ Փաշինյանը ապատեղեկատվություն է տրամադրում ու ներկյացրել հիշատակման արժանի բարդության դեպք, ինչպես նաև՝ հրապարակել փաստաթուղթ։

«Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում): Մինչդեռ հիշատակության արժանի բարդություն է արձանագրվել Թեմուր Գրիգորի Նարինյանի մոտ: Թեմուր Նարինյանը պատվաստված էր (առաջին դեղաչափ՝ 27.07.2021թ., 2-րդ դեղաչափ՝ 31.08.2021թ.), սակայն վարակվել է կորոնավիրուսով, սեպտեմբերի 11-ին հոսպիտալացվել է, իսկ 2021 թ. սեպտեմբերի 17-ին մահացել է կորոնավիրուսից»։

Զոհրաբյանը վստահ է, որ դեպքի մասին Փաշինյանին չեն տեղեկացրել, հակառակ դեպքում նման պատասխանատու տվյալ չէր կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը թաքցնել։

Զոհրաբյանը ներկայացրեց նաև մահվան մասին վկայող փաստաթուղթ, որը տրվել է սեպտեմբերի 18-ին։ Անձի մոտ եղել է շնչառական անբավարարվածություն, գրանցվել է վիրուսային թոքաբորբ, մահվան հիմնական պատճառ ախտաբանական վիճակ նշված է՝ կորոնավիրուս։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր