Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

04 մայիս 2017 17:18

Պահանջում ենք կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նարինյանի նկատմամբ․ նաիրիտցիներ

Պահանջում ենք կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նարինյանի նկատմամբ․ նաիրիտցիներ 
 
Այսօր՝ մայիսի 4-ին, ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին բողոքող բազմաթիվ քաղաքացիներ։ Նաիրիտի նախկին աշխատակիցների՝ շուրջ երկու տարի շարունակվող պայքարի վայրն այսօր ևս անփոփոխ էր։  Անփոփոխ էր նաև նրանց հիմնական՝ Նաիրիտի վերագործարկման պահանջը։

Այսօրվա բողոքի ցույցը, սակայն ուներ մեկ այլ նպատակ ևս։ Ինչպես նշեցին նաիրիտցիները, նրանց վրդովվեցրել է այն որոշումը, որը կայացվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի կողմից՝ հետաձգելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների բողոքի հիման վրա տեղի ունեցած ապրիլի 27-ի հերթական դատական նիստը 5 ամսով։

Նաիրիտի նախկին աշխատակիցների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ դատական նիստերի այսպիսի հետաձգումները անտրամաբանական են։ «Վերջին նիստը հետաձգվեց 5 ամսով։ Սա աննախադեպ էր, դատական պրակտիկայում՝ քաղաքացիական գործերով, նման բան չկա, նիստերն ամենաշատը հետաձգվում են 1-2 ամսով։ Այս դեպքում հետաձգել 5 ամսով և մեկնաբանել, որ դատավորն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով ավելի շուտ չէր կարող նիստը նշանակեր, ողջամիտ չէ։ Օրենսդրությունը պահանջում է, որ դատավորը այնպես կազմակերպի իր աշխատանքը, որպեսզի հասարակության մոտ կասկածներ, անհանգստություններ, դժգոհություններ չառաջանան, մտածեն, որ իրավունքի դատական պաշտպանությունը անարդյունավետ է», - ասաց դատապաշտպանը։

Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիները շարժվեցին դեպի Վճռաբեկ դատարան՝ Արդարադատության խորհրդի դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացնելու դատավոր Գ․ Նարինյանի կողմից վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում՝ հետևյալ բովանդակությամբ․

«Դատավորների ընդհանուր ժողովի հաստատած դատավորի վարքագծի կանոնների համաձայն՝ 
1. Դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները, այդ թվում` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:
2. Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս: 
 
Թիվ ԵՇԴ/2988/02/16 քաղաքացիական գործով դատավոր Նարինյանը 27.04.2017 թվականին դատական նիստը հետաձգեց և հաջորդ դատական նիստը նշանակեց  22.09.2017 թվականին՝ հինգ ամիս հետո:
 
Դատավորը նման աշխատաձևով թույլ է տալիս օրենսդրության պահանջների խախտում, արդյունքում՝ դատավարության կողմերի և հասարակության մոտ  կասկածներ  են առաջացել արդարադատության արդյունավետության նկատմամբ:

Գտնում ենք, որ դատավորի նման աշխատաոճը արատավորում է դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս է հասցնում դատավորի համբավին, կասկածի տակ է դնում նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս:
 
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ առկա են վարքագծի կանոնների խախտումներ՝ պահանջում ենք կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նարինյանի նկատմամբ։
 
Հայցվորների ներկայացուցիչ՝ Տիգրան Սարգսյան»:

Նաիրիտցի հայցվորների շահերի պաշտպանի կարծիքով՝ եթե պարզվի, որ դատական նիստի՝ 5 ամսով հետաձգելը նորմալ է, և դատավոր Նարինյանը չենթարկվի կարգապահական տույժի, ապա կարող ենք ասել, որ չունենք դատական համակարգ։  Ըստ նրա, ոչ ոք չի դիմի դատարան՝ իմանալով, որ դատական նիստերն ամեն անգամ 5-6 ամսով պետք է հետաձգվեն։
 
Հիշեցնենք, որ 2015 թ․ փետրվարի 6-ին Նաիրիտ գործարանում զանգվածային կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվեց շուրջ 1700 մարդ։ Ավելի քան 9 ամիս անընդմեջ պայքարից հետո նաիրիտցիները ստացան 18-24 ամսվա կուտակված հասանելիք աշխատավարձերը՝ պայմանագրով զիջելով օրենքով նախատեսված աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժերն ու տուգանքները կառավարության սեփականություն հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին։ Հետագայում, Նաիրիտի նախկին աշխատակիցները դատական հայց ներկայացրեցին դատարան՝  անվավեր ճանաչելու պայմանագրի այն կետը,  համաձայն որի իրենք հրաժարվել են աշխատավարձի ուշացման համար կուտակված տույժ ու տուգանքներից։
 
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում․



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր