Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

27 սեպ 2021 14:30

Ամեն ինչ պատրաստ էր Արցախը հանձնելու և հազարավոր մարդկան սպանելու համար

Պատերազմի առաջին օրը Էրդողանը կապեց մեր ձեռքերը, իսկ Նիկոլը փակեց մեր բերանները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա մասնավորապես գրել է.


«Անցած տարի այս օրը, երբ արդեն սկսվել էր 44-օրյա պատերազմը, Թուրքիայի նախագահ Էրդողանը թվիթերում մի գրառում արեց, որտեղ Հայ ժողովրդին կոչ արեց դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար:


Քչերը հասկացան, որ սա բացահայտ աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և լրջագույն զսպաշապիկ էր ազգային ընդդիմության համար, քանի որ եթե պատերազմի ընթացքում Հայաստանի ընդդիմությունը փորձեր փոխել իշխանությունը և կանխեր անխուսափելի աղետը, մեզ կմեղադրեյին Էրդողանի կոչին հետևելու և թուրքական օրակարգ սպասարկելու մեջ:


Այդ նույն օրը, առավոտյան ՀՀ կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական դրություն և ընդունեց կառավարության որոշում՝ խիստ գրաքննություն մտցնելու և ընդդիմության կողմից քաղաքական պայքարն արգելելու մասին: Խիստ զարմանալի էր այս հանգամանքը, քանի որ Նիկոլը չպետք է իմանար այս պատերազմի նպատակը, ծավալը, տևողությունն ու մասշտաբը:


ԲԱՅՑ ՓԱՍՏՈՐԵՆ ԳԻՏԵՐ . . .
Ռազմական դրության պայմաններում Նիկոլն իրեն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ հռչակեց ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար և իր ձեռքը վերցրեց ՀՀ զինված ուժերի կառավարումը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով:


Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվ աշխատում էր Հայաստանի հասարակոթյան հետ, քանի որ՝ ի հակառակ մեր կոչերին, ադրբեջանական կայքերը Հայաստանում չարգելափակվեցին:


Նիկոլի ու Էրդողանի համատեղ ջանքերով մենք զրկվեցինք ճշմարտությունն ասելու և աղետը կանխելու բոլոր հնարավորություններից, իսկ ադրբեջանին տրվեց գործելու ԼԻԱԿԱՏԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ:


Ազգային ընդդիմությունը չեզոքացված էր, արծրունն ու շուշանը ակտիվ էին, «հաղթելու ենք» կեղծիքը հասցվել էր քարոզչական պիկին:


Ամեն ինչ պատրաստ էր Արցախը հանձնելու և հազարավոր մարդկան սպանելու համար:
Հ.Գ. Պետական դավաճանը պոզով-պոչով կենդանի՞ է . . .»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր