Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր          Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ       Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 սեպ 2021 14:28

Մոսկվայում COVID ունենալու մեջ կասկածվող բոլոր մարդիկ կստուգվեն էքսպրես-թեստով, 85 տոկոս դեպքերում դրանց արդյունքը համընկնում է ՊՇՌ-ին

Հոկտեմբերի 1-ից Մոսկվայում գործելու է COVID-19 ունենալու մեջ կասկածվող անձանց ստուգման նոր ալգորիթմ. այժմ շնչառական սուր վիրուսային վարակի ախտանշաններ ունեցող բոլոր մարդիկ կորոնավիրուսի հակագենի էքսպրես-թեստ են հանձնելու, լրագրողներին տեղեկացրել է սոցիալական զարգացման հարցերով քաղաքապետի տեղակալ, մայրաքաղաքի օպերատիվ շտաբի ղեկավար Անաստասիա Ռակովան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


«Թեստերը բարձր զգայունակություն ունեն. 85 տոկոս դեպքերում դրանց արդյունքը համընկնում է ՊՇՌ-ին։ <…> Նման մոտեցումը թույլ է տալիս մեզ օպերատիվ կերպով ախտորոշում կայացնել, նշանակում է՝ այդ նույն օրը սկսել բուժումը, ինչը չափազանց կարեւոր է COVID-19-ի դեպքում»,- ասել է նա։



Ռակովայի խոսքով՝ հակագենի էքսպրես-թեստը նշանակում է արագ ախտորոշում, որը հնարավորություն է տալիս 10-20 րոպեում հավանականության մեծ չափով հայտնաբերել կորոնավիրուսը։


Փոխքաղաքապետն ավելացրել է, որ այդպիսի թեստեր վերցնելու են ոչ միայն նրանցից, ովքեր սուր շնչառական վիրուսային վարակ ունեն, այլեւ բոլոր նրանցից, ովքեր ապրում են նրանց հետ (եթե արդյունքը դրական լինի)։ Էքսպրես-թեստավորման հետ միասին պացիենտներին նախկինի պես ՊՇՌ թեստավորում կանցկացնեն։


Անցած շաբաթ Ռակովան ասել էր, որ Մոսկվայում նկատվում է COVID-19-ով հիվանդացության վերելք։ Դրա պատճառը նա անվանել է աշնան սեզոնը եւ շփումների թվի կտրուկ ավելացումը՝ կապված արձակուրդից եւ ամառանոցներից մոսկվացիների զանգվածային վերադարձի, ինչպես նաեւ ուսումնական տարվա սկսվելու հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր