Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 սեպ 2021 15:45

Կրեմլը մտահոգություն է հայտնել Ուկրաինային թուրքական զենքի փոխանցման կապակցությամբ

Կրեմլը կարծում է, որ Թուրքիայի կողմից զենքի փոխանցումը Ուկրաինային հղի է նրանով, որ Ուկրաինան կարող է այն հետագայում օգտագործել իր ժողովրդի դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ria-ն։


«Իհարկե, Կրեմլը դա նկատել է: Մեր դիրքորոշումն այն մասին, որ նման սպառազինության համակարգերի տեղափոխումը Ուկրաինա հղի է նրանով, որ այդ զենքերը կարող են օգտագործվել ուկրաինական զինված ուժերի կողմից սեփական ժողովրդի դեմ, և դա քաջ հայտնի է Թուրքիայում», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը նկատել է Կիևի մոտակայքում թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդիականացման ուսումնական կենտրոն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը, և արդյոք հարցը բարձրացվել է Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ Սոչիում։


Նշենք, որ Ուկրաինան և Թուրքիան համագործակցության հուշագիր են ստորագրել՝ «Բայրաքթար» անօդաչու սարքերի կառուցման և համատեղ ուսուցման և փորձարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ:


Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և «Բայրաքտար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Ստորագրմանը ներկա էր նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր