Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

04 հոկ 2021 15:27

Տեսանյութ,3 կողմն էլ շտապում է, ունեն իրենց շահը.Հայկական կողմը շտապում է, որովհետև պամպերասային վիճակում է գտնվում, վախերը շատ են, մտածում են, որ կարող է ավելի վատ բան պատահել

Երեք կողմն էլ շտապում է, բայց ամեն մեկն ունի իր շտապելու մոտիվացիան։ Դրանք տարբեր են. ՀՀ երկրորդ Նախագահը «Պատերազմ, տարածաշրջանային զարգացումներ, ներքաղաքական կյանք» թեմայով ասուլիսի ժամանակ՝ անդրադարձավ ՀՀ-ում տեղի ունեցեղ իրադարձություններին ու նպատակներին։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի, սպասվելիք սահմանազատումների, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կապուղիների բացումը շտապողականության արդյունք է։ Շտապում են երեք կողմերն էլ։


«Շտապողականություն կա և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի կողմից։ Յուրքանչյուրն իր նպատակն է հետապնդում։ Քանի որ խոսքը գնում է «Զանգեզուրով միջանցքի» մասին, Ադրբեջանը շտապում է. քանի տաք է ՝ նպատակին հասնեն, քանի որ մի հարց, որ մի քիչ հնանում է, ավելի դժվար է լինում տեմպը պահել՝ նպատակին հասնելու համար։ Իրենք շտապում են, տրենդը իրենցն է, հաջողություն են ունեցել, ուզում են այդ ալիքի վրա նաև հասնել հաջողության»։


Երկրորդ նախագահը նաև անդրադարձավ փաստին, թե ինչու է մի շարք հարցերում շտապում նաև Հայաստանը։ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ինչպես և մյուս կողմերը, Հայաստանը ևս շահ ունի։


«Հայկական կողմը շտապում է, որովհետև պամպերասային վիճակում է գտնվում, վախերը շատ են։ Մտածում են, որ կարող է ավելի վատ բան պատահել։ Բանակ չունես, անվտանգության համակարգը քայքայված է և մտածում են ինչ որ մի լուծում, ինչ որ մի բան՝ զիջումներով մի բանի հասնեն, որ իշխանությունը կարողանա ինք իրեն ապահովել նոր ակնկալիքներից, այնպիսի դրսևորումներից, որոնք կազդեն իրենց իշխանությունը պահելու հնարավորությունների վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր