Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

07 հոկ 2021 12:43

Տեսանյութ.Չլսեմ մյուս անգամ, որ ասեք խանգարում են,ձերբակալեք, կալանավորեք, ոչ մեկ չի կարող խանգարել մեզ գործել

«Ցավոք սրտի, դեռևս կան անձինք, որոնք չարամտորեն վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր ներշնչում»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ զեկուցելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախարարությանը 2021թ-ին պետբյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացնելու նախագիծը:

Նա հայտարարեց, որ պատվաստումների դեմ պայքարողները պատասխանատվության մեծ բաժին ունեն նախորդ օրը գրանցված 26 մահի համար:

Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց, որ հայտնի են այդ ուժերի նպատակները:

«Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել»,- հայտարարեց Փաշինյանը և շարունակեց. «Ինչո՞ւ եք բողոքում, թե ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան են անում: Կա պետության հստակ պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ»:

Նա հայտնեց՝ չի ցանկանում Առողջապահության նախարարությունից լսել, որ խանգարում են պատվաստման գործընթացներին, քանի որ խանգարողները մարգինալ ուժեր են և ինչ ուզում՝ ասում են:

«Ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք, ով է խանգարում և ինչու, գնացեք, լուծեք: Առողջապահության նախարարությո՛ւն, պետական մնացած մարմիննե՛ր, հո այստեղ չենք հավաքվել, որ ասենք՝ մեզ խանգարում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Որ գալիս միջնորդում եք, թե այս աշխատողը վախենում է պատվաստվել… Պետական կառավարման համակարգում չպատվաստված մարդ չպետք է լինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»:

Մինչ այդ հարցը զեկուցելիս Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կառավարությունը քաղաքացիների հանդեպ ստանձնելով իր պարտավորությունները՝ ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը և ուրախ կլիներ, եթե 2.3 մլրդ դրամը ուղղվեր այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը:

«Որովհետև, եթե մենք պատվաստման գործընթացը բավարար չափով իրականացնենք, պետք է նման գումարներ ծախսելու կարիք չունենանք»,- ասաց առողջապահության նախարարը:

Նրա խոսքով՝ արդեն 20 բժշկական կազմակերպություն ընդգրկվել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման գործընթացում, 2226 մահճակալ է զբաղված:

«Այս պահին առկա ակտիվ 14000-ից ավելի դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքը և առողջապահական համակարգի վրա հոսպիտալացման բեռ չի գոյանում»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր