Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 հոկ 2021 16:36

Նոր ատոմակայան կառուցելը ռեալ չէ. չեմ հավատում նաև պղնձաձուլարանի կառուցման հեռանկարին. Մասնագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Նոր ատոմակայան կառուցելը ռեալ չէ. չեմ հավատում նաև պղնձաձուլարանի կառուցման հեռանկարին»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Փաշինյանն այդ հայտարարությունն արել էր կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր դառնալու համատեքստում:
«Այս ծրագիրը ռեալ չէ: Նախ՝ խոսքը չի կարող նոր ատոմակայանի մասին լինել, հավանաբար նոր ռեակտորի մասին է: 1 ռեակտորի գինը 5.5 մլրդ դոլար է: Խոսքը ռուսական ռեակտորների մասին է՝ ամենափոքրը 1000 մեգավատտ: Հետևաբար՝ 1000 մեգավատտանոց 1 ռեակտոր կառուցելու համար պետք է 5.5 մլրդ դոլար գումար: Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը, այն էլ՝ մասնավորը, ներդրում անի, որովհետև այդ գումարների հետբերելիությունը շատ քիչ է, այսինքն՝ անհնար է: Հայաստանի շուկան շատ փոքր է, որ դու 5 մլրդ դոլարի ատոմակայան կառուցես, հետո աշխատեցնես և այդ գումարը ետ բերես»,- նշել է Արմեն Մանվելյանը:
««Գեոպրոմայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի, տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանին արվել է առաջարկ, առաջարկը քննարկել ենք, տեսել ենք, որ այդ առաջարկը համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին: Դա ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանն այլևս ոչ թե խտանյութ պետք է արտահանի ու ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանում պետք է թողարկվի հենց պղինձ: Երկրորդը՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը, ու այդ խոշոր ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են, և արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Մանվելյանը դա պոպուլիստական հայտարարություն է որակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր