ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

11 հոկ 2021 15:04

Նոր նախագիծ.Covid-ի պատվաստման կամ թեստավորման փաստաթուղթ չներկայացնելու դեպքում գործատուն կկարողանա ընդհուպ ազատել աշխատակցին

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, որի ընդունումը գործատուին հնարավորություն կտա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել, եթե աշխատակիցը չներկայացնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, պատվաստման հավաստագիրը կամ բժշկի տեղեկանքը՝ պատվաստման հակացուցումների դեպքում:


Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Նախագիծը e-draft.am շրջանառության մեջ է դրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:Այսպիսով` նախագծով առաջարկվում է փոխել Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանվում են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր մասով՝ սահմանելով.


«Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:


Նոր կետով է լրացում է նաև օրենսգրքի 113-րդ հոդվածը, որով հստակեցվում է աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ: Ըստ նոր կետի՝ գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:


Համապատասխան փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև Հանրային ծառայության մասին օրենքում: Հանրային ծառայողների դեպքում էլ պահանջները նույնն են, ժամկետները՝ ևս:


Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ շեշտվում է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: «Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ»,-նշվում է հիմնավորման մեջ ու ներկայացվում օգոստոս ամսի վիճակագրական պատկերը:


Միայն օգոստոսին գրանցվել է կորոնավիրուսի 10 997 դեպք, կատարվել է 173,150 թեստավորում, գրանցվել է մահվան 204 դեպք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր