Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար

Ալեքսանդր Սերովի հոսպիտալացման հետ կապված իրադրությունը մեկնաբանել է նրա ամենամտերիմ ընկերներից մեկը՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր Իգոր Կրուտոյը: Նա Instagram-ի իր էջում հրապարակել է Ալեքսանդրի հետ համատեղ տեսանյութ, որը չի ներառվել «Մարդու ճակատագիրը» ծրագրի թողարկման մեջ: Կոմպոզիտորն իր երկրպագուներին կոչ է արել աղոթել Սերովի առողջության համար, քանի որ նա ծանր վիճակում է:
«Ընկերս՝ Սանյան, հիվանդացավ այդ «վարակով», օգնել նրան, իմ մեծ ցանկության դեպքում, ես չեմ կարող։ Ցանկացա ձեզ ներկայացնել Բարիս Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման մեջ չներառված մեր պատանեկան հիշողություններից մի դրվագ... Իմ բոլոր հետեւորդներին մեծ խնդրանք ունեմ՝ աղոթել եւ հնարավորության դեպքում մոմ վառել Սանյա Սերովի շուտափույթ ապաքինման համար», - իր երկրպագուներին դիմել է խիստ անհանգստացած կոմպոզիտորը:
Իգորի գրառմանն արձագանքել են նրա գործընկերները։ Հիբլա Գերզմավան Սերովին առողջություն է մաղթել, իսկ հետեւորդները հույս են հայտնել, որ կատարողն արագ կառողջանա։