Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին          Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում       Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել    

13 հոկ 2021 12:13

Չպատվաստված կամ թեստ չհանձնած աշխատողներին կարգելեն աշխատանքի գնալ. 30 օր հետո կազատվեն աշխատանքից

Գործատուներն աշխատողներից պետք է պահանջեն 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։


«Կարգավորումը մշակվել ու հաստտավել է միջազգային փորձի հիման վրա, նման կարգավորում նաև Իտալիան է կիրառելու հոկտեմբերի 15-ից», - ասաց նա։




Աբովյանը նշեց, թե հույս ունի, որ այս միջոցառումների արդյունքում Հայաստանը կկարողանա կառավարել հիվանդությունը։


Նա ասաց, որ պատվաստումների շրջանում բավականին ակտիվություն կա։


«Պատվաստումները պետք է իրացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ պատվաստումները միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր ու կարող ենք կառավարել իրավիճակը», - ասաց Ռոմելլա Աբովյանը։


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստումը հաստատող սերտիֆիկատ կամ թեստի բացասական արդյունքը հաստատող թուղթ,  ապա գործատուն իրավունք ունի աշխատողին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի, նաև՝ այդ ժամանակահատվածի համար չվճարել աշխատավարձ։


«Անընդմեջ 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե 12 ամսվա ընթացքում դա տևում է 50 օր, գործատուն կրկին ստանում է իրավունք պայմանագիրը լուծելու», - ասաց նա։


Փոխնախարարն ասաց, թե այս նախաձեռնությունն ուղղված է աշխատողների առողջության պահպանմանը։


Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն էլ նշեց, որ նման կարգավորումներ նախատեսվել են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում։


«Նույն կարգարվորումները կկիրառվեն նաև հանրային ծառայության ոլորտում, այստեղ սահմանվել են առանձնահատուկ հիմք հանրային ծառայողների ու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունների դադարեցման այն դեպքում, երբ չեն ներկայացնում թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ», - ասաց Դադունցը։


Նա ասաց, թե հանրային ծառայողների մասով վերջերս ԱՄՆ-ում հենց նման սահմանափակումներ կիրառվեց։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր