Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

13 հոկ 2021 15:42

Պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն...պատրվակ են փնտրում Ադրբեջանին վարկաբեկելու համար.Ալիևը Թեհրանի հայտարարությունները «զառանցանք» է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն հերքում է Ղարաբաղում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներգրավվածության մասին հայտարարությունները։

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ալիեւը նման հայտարարությունը «զառանցանք եւ Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ» է անվանել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Իրանը մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա ջանում է մոտենալ իրանական սահմանին Ադրբեջանի միջոցով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից, ինչպես նաեւ հակամարտություն հրահրել Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում։

«Մենք հերքում ենք Ադրբեջանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները իբր Իսրայելին ազատագրված հողեր հրավիրելու հետ կապված։ Դա զառանցանք է։ Դա պարզապես պատրվակ է Ադրբեջանին վարկաբեկելու համար՝ հաշվարկված ներքին հանրության համար։ Ամեն մեկը կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Ամեն բան ավերված է։ Երկրորդ՝ մենք պահանջում ենք, որպեսզի մեզ հարգեն այնպես, ինչպես մենք ենք հարգում մյուսներին»,- ասել է Ալիեւը։

Այսպիսով, Ալիեւը հակասում է ինքն իրեն։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը պարծենալով տեղեկացնում էր ամբողջ աշխարհից տարածքների վերականգնման համար բազմաթիվ ընկերությունների ներգրավվածության մասին։ Իսկ հիմա հանկարծ՝ ով ուզենա կարող է գնալ եւ համոզվել, որ այնտեղ կյանք չկա։ Հավանաբար, Բաքուն թաքցնելու բան ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր