Տեսանյութ.Իրանցիներից հետո անցել են հայերին.տուգանքը չվճարելու դեպքում Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը կառգրավի հայկական ավտոմեքենաները

Նախօրեին հայկական yerevan.today կայքը հրապարակել էր Սյունիքի բնակչի հետ հարցազրույց, որտեղ նա, ի թիվս այլ բաների, բողոքում էր ադրբեջանցիների կողմից տուգանվելուց: Միջադեպը տեղի էր ունեցել Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում:
Արձագանքը չուշացավ: «Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքներ վճարել Ադրբեջանի օրենքին համապատասխան: «Հայաստանի քաղաքացիները կարող են տուգանքները վճարել առցանց՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում: ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք հայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց ավտոմեքենաները կառգրավվեն եւ կտեղափոխվեն տուգանային հրապարակներ», - գրել է Haqqin.az-ը: