«Հայրենիքը» կուսակցությանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին          Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան       14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց    

19 հոկ 2021 16:59

Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված առաջարկվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օրեր

Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետ, իսկ որոշ շրջաններում հոկտեմբերի 23-ից կլինեն ոչ աշխատանքային օրեր։ Այս առաջարկն այսօր արել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, գրում է Tass-ը։


«Առաջինը՝  առաջարկվում է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին և ոչ աշխատանքային օրեր սահմանել հանրապետության ամբողջ տարածքում՝ 2021 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը։ Միևնույն ժամանակ, բարդ համաճարակաբանական իրավիճակ ունեցող տարածաշրջանների համար նախատեսել ոչ աշխատանքային օրեր մտցնելու հնարավորությունը այս շաբաթ օրվանից՝ 2021 թվականի հոկտեմբերի 23-ից»,- ասել է Գոլիկովան կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ժամանակ։


Նա նաև առաջարկել է, որ մարզերը, նոյեմբերի 7-ից հետո օբյեկտները բացվեն միայն QR կոդերով ընդունելու դեպքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր