Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

25 հոկ 2021 14:18

Հնարավոր է՝ բուհերը կրկին անցնեն հեռավար կրթության.առաջարկվել է դպրոցներում արձակուրդը երկարաձգել ևս մեկ շաբաթով

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
«ԿԳՄՍՆ–ին առաջարկել ենք դպրոցներում արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարացնել, ինչպես նաև բուհերում դասերը կազմակերպել հեռավար»,- ասաց Խաչատրյանը։
Նշենք, որ առողջապահության նախարարությունը նման առաջարկով է հանդես եկել` երկրում կորոնավիրուսով հիվանդացության տվյալներով պայմանավորված։
Ի դեպ, եթե որևէ դպրոցում ուսուցիչների և աշակերտների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը 14 օրվա կտրվածքով 10 տոկոս և ավելին է լինում, այդ կրթահամալիրում հեռավար ուսուցման են անցնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր