Հունվարի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր       Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ    

26 հոկ 2021 19:20

Հույներին կհիշեցնենք, թե ինչպես էին նրանց ծովը նետում Աթաթուրքի ժամանակ, թող ուշքի գան

Հունական Proto Thema թերթը գրում է, որ Գազիանթեփում քաղաքական միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս թուրքական «Մեծ միասնություն» կուսակցության (BBP) ղեկավար Մուստաֆա Դեսթիջին ասել է, որ Հունաստանը ձգտում է ջախջախել Թուրքիային, բայց չի համարձակվում դա անել ինքնուրույն, այլ ապավինում է ԵՄ-ին և ԱՄՆ-ին։

«Մենք նրանց ևս մեկ անգամ կհիշեցնենք, թե ինչպես Աթաթուրքի գլխավորությամբ նրանց նետեցին Իզմիրի ծովը, և լավ կլինի, որ նրանք ուշքի գան»,- ասել է նա։

Դեսթիջիի խոսքով՝ Հունաստանը չպետք է վստահի թուրքական սահմանի մոտ գտնվող Ալեքսանդրուպոլիսում գտնվող ամերիկյան բազաներին կամ Ֆրանսիային, որը նրան տրամադրում է ինքնաթիռներ և նավեր, կամ հույս չունենա ԵՄ երկրների աջակցության վրա։

«Եթե նրանք կրկին գայթակղվեն և փորձեն հարձակվել Թուրքիայի վրա, այս անգամ մենք նրանց ոչ միայն ծովը կնետենք, այլև  գլուխները կջարդենք Ալեքսանդրուպոլիում, Սալոնիկում և Աթենքում»,- ասել է թուրք քաղաքական գործիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր